ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • ԱԳՆ-ն 304,8 մլն դրամ է վերադարձրել բյուջե

    ԱԳՆ-ն 304,8 մլն դրամ է վերադարձրել բյուջե

    30.06.2017| 15:13
    2016-ին ԱԳՆ-ի բյուջեի կատարողականը կազմել է 97,9 տոկոս, խորհրդարանում «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հատկացված բյուջեի խնայողությունների արդյունքում 304,8 մլն դրամ է տնտեսվել և փոխանցվել պետբյուջե»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ անցյալ տարի ԱԳՆ-ի պարտքը միջազգային կազմակերպություններին կազմել է 2 մլրդ 420 մլն 167 հազար դրամ:
  • Էդվարդ Նալբանդյան. Վրաստանի հետ չկան խնդիրներ, կան հարցեր

    Էդվարդ Նալբանդյան. Վրաստանի հետ չկան խնդիրներ, կան հարցեր

    30.06.2017| 15:03
    Վրաստանի հետ մեր հարաբերությունները նորովի պետք է կարևորել, խորհրդարանում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ հետաքրքրվելով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղութամբ: «Բովանդակային իմաստ հայ-վրացական հարաբերությունները հիմա են ստացել:
  • Փարիզի արվարձանում մզկիթի մոտ 43-ամյա հայը փորձել է մեքենան մխրճել ամբոխի մեջ

    Փարիզի արվարձանում մզկիթի մոտ 43-ամյա հայը փորձել է մեքենան մխրճել ամբոխի մեջ

    30.06.2017| 14:54
    Փարիզի Կրետեյ արվարձանում երեկ մի տղամարդ փորձել է ավտոմեքենան վարել մզկիթի մոտ գտնվող մարդկանց բազմության վրա, արգելափակոցները խանգարել են, տուժածներ չկան:
  • ԱՄՆ-ը էներգակիրներ կվաճառի ամբողջ աշխարհում

    ԱՄՆ-ը էներգակիրներ կվաճառի ամբողջ աշխարհում

    30.06.2017| 14:52
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քայլեր են ձեռնարկում՝ «ոսկե դար» բերելու Ամերիկայի էներգետիկ քաղաքականության համար։ Ատոմային էներգետիկայի ոլորտում թարմացումներ կլինեն, իսկ էներգակիրների արտահանման վրա դրված արգելքները կմեղմվեն։
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

    Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

    30.06.2017| 14:51
    Այսօր Հայաստանի հյուսիսային առանձին շրջաններում և Երևանում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 1-4-ին երկրի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
  • ՄԻՊ. Ամբաստանյալներին ծեծի ենթարկելու փաստով հարկ է անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել

    ՄԻՊ. Ամբաստանյալներին ծեծի ենթարկելու փաստով հարկ է անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել

    30.06.2017| 14:50
    Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը համարում է, որ ամբաստանյալներին ծեծի ենթարկելու փաստով անհապաղ քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտություն կա:
  • Վիգեն Սարգսյանը մեկնել է Բրյուսել

    Վիգեն Սարգսյանը մեկնել է Բրյուսել

    30.06.2017| 14:49
    Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանն ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը:
  • Հայաստանում արևային վահանակներ արտադրող առաջին գործարանն է բացվել

    Հայաստանում արևային վահանակներ արտադրող առաջին գործարանն է բացվել

    30.06.2017| 14:48
    Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է եղել «Պրոֆպանել» ընկերության՝ Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանի պաշտոնական բացմանը:
  • Փողային գործիքների փառատոնի եզրափակիչ համերգը

    Փողային գործիքների փառատոնի եզրափակիչ համերգը

    30.06.2017| 12:14
    Հունիսի 30-ին, ժամը 19-ին, Նարեկացու արվեստի միությունում տեղի կունենա «Ա. Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնի» եզրափակիչ համերգը: փառատոնը կկրի շարունակական բնույթ՝ յուրաքանչյուր տարի Հայաստան բերելով բազմաթիվ հայտնի անուններ:
  • Երեք մեդալ

    Երեք մեդալ

    30.06.2017| 12:05
    Դորտմունդում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում (ազատ ոճ) բավական հաջող են հանդես եկել մեր պատվիրակները՝ տիրանալով մեկ արծաթե (Հովհաննես Մաղաքյան՝ 120 կգ) ու երկու բրոնզե մեդալի (Արսեն Հարությունյան՝ 46 կգ, Կարեն Զուրաբյան՝ 50 կգ):